Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Ժողովուրդը մեր թշնամին չէ»

«Ժողովուրդը մեր թշնամին չէ»
20.05.2014 | 14:34

Կառավարության ծրագրում հռչակված սկզբունքներից մեկն էլ «ականջալուր» լինելն է: Այս փաստը հաշվի առնելով, այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց վարչապետին: «Ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ հանրության 80%-ը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Հետևաբար, Դուք գոնե այդ 80%-ին պիտի լինեք ականջալուր, բայց տեսնում ենք, որ կառավարության ծրագրում կրկին ֆիքսված է պարտադիր կուտակայինը»,-նշեց պատգամավորը, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը կրկին հիշեցրեց, թե իրենք ժողովրդի թշնամին չեն: «Կառավարությունն արել է առաջին քայլերը, որոնք անհրաժեշտ էին մինչև նոր փաթեթը ԱԺ բերելու համար։ Այնպես ենք անելու, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, ժողովուրդը մեր թշնամին չէ, ամեն ինչ անելու ենք, որ լինի հնարավորինս լայն խավերի կողմից ընդունվող նախագիծ»,- նկատեց նա` ընդգծելով, որ պարտադիր կուտակայինը վատ ռեֆորմ չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ